19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ոչ թե Հայկն է ընտրվել քաղաքապետ, այլ՝ Նիկոլ Փաշինյանը. Գուրգեն Եղիազարյան

Ազգային անվտանգության նախկին փոխնախարար  Գուրգեն Եղիազարյանը ամփոփելով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ասաց, որ ընտրությունների ժամանակ նկատել է և՛ լավը, և՛ վատը: 

Լավը, ըստ Եղիազարյանի՝ այն էր, որ ոչ մի ընտրատեղամասում չի տեսել կասկածելի դեմքով անձանց, ովքեր պետք է իրենց հարևաններին ուղղորդեին՝ այս կամ այն կերպ քվեարկելու հարցում: Եղիազարյանը նկատեց՝ շատ լավ է, որ այս անգամ հանգուցյալները չմասնակցեցին ընտրություններին:

Լավի կողքին  վատը արձանագրելով՝ վերջինս նշեց, որ իրեն դուր չեն եկել հատկապես թիրախային հարձակումների ենթարկված ԲՀԿ-ականները և Նիրա Զոհրաբյանի հասցեին համացանցում տարածված հայհոյանքները. «Եթե նշածս դրականը Սերժ Սարգսյանի օրոք որպես բացասական երևույթ եղել են, ապա պետք է արձանագրել՝ այս հայհոյանքները և նման տիպի գրառումներ Սերժ Սարգսյանի օրոք չկային»:

Եղիազարյանը վստահ է՝ հարուցված քրեական գործերը թե իբր ԲՀԿ-ն գումար է բաժանել  կեղծ էին, հակառակ դեպքում գործին ընթացք կտրվեր:

Քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանին անդրադառնալով, Եղիազարյանը շեշտեց. «Ոչ թե Հայկն է ընտրվել քաղաքապետ այլ՝ Նիկոլ Փաշինյանը. մարդկանց մի մասը դեռ հավատում է Փաշինյանին»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում;

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ