16 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2018

Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից. Շարմազանով

948457

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը եւ Տաճատ Վարդապետյանը, սեպտեմբերի 24-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի ղեկավար կազմի հետ:

Կողմերը քննարկել են երկու երկրների՝ փոխըմբռնման եւ ավանդական բարեկամության վրա հիմնված հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական համագործակցության աշխուժացմանը, կարեւորվել միջխորհրդարանական հանձնաժողովի ձեւաչափում իրականացվող աշխատանքը:

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության շրջանակում անդամ երկրների փոխգործակցությանը՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԵԱՏՄ-ն գործընկերների հետ հարաբերությունների զարգացման ու տարբեր ծրագրեր իրականացնելու նոր հնարավորություններ է ստեղծել:

«ԵԱՏՄ-ին անդամակցելը բխում է մեր պետությունների շահերից: Մենք պետք է առավել արդյունավետ օգտագործենք ԵԱՏՄ շուկայի հնարավորությունները»,-նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ միջտարածաշրջանային համագործակցությանը, կարեւորել սոցիալ-տնտեսական զարգացման համատեղ ծրագրերի իրականացումը:

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ