23 Փետրվարի, Saturday, 2019

Պատկերացնում եմ ապագա պատգամավորներին ու սարսափում. այս պահին ԱԺ-ը հակակշիռ է և պետք է մնա

2012950

Ես հասկանում եմ, որ մինչև այսօր ԱԺ-ը ոչ մի ձևով չի խոչընդոտել նոր կառավարության տնտեսական աճի ապահովմանը, սկսած կուտակային կենսաթոշակներից, Սևանի ջրառից ավարտած մինչ մեր օրերը ցանկացած ներկայացված նախագիծ հաստատվել է: ԱԺ-ը՝ մեղավոր չի, որ Նիկոլի կադրերը կոմպետենտ չեն, որ Նիկոլը բացառապես շարժվում է քայլարշավի մասնակիցներին աշխատանքի տեղավորելով: Օրինակ՝ Արարատի մարզպետը չորս ամիս հետո չգիտի, քանի հեկտար կաթիլային ոռոգմամբ հող կա իր մարզում ԱԺ-ը ի՞նչ անի: Ես անձամբ դեմ եմ, որ ԱԺ-ը լուծարվի, որովհետև պատկերացնում եմ ապագա պատգամավորներին ու սարսափում, այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրառում է արել քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը, հավելելով. 

Այս պահին լրջագույն հարց ունենք դա մեր անվտանգության հարցն է, հակառակորդը նշանառության տակ է առել Արենի գյուղը և Երևան-Մեղրի մայրուղին, մեկ շաբաթում երկու զոհ ու օրը ցերեկով, գերագույն գլխավոր հրամանատար՝ ո՞վ բանակում չի ծառայել: Գաղտնալսումից պարզ դարձավ, որ ինչպես նախորդները, սրանք էլ են ճնշում գործադրում դատական համակարգի վրա: Այս պահին ԱԺ-ը հակակշիռ է և պետք է մնա, գրում է քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը: 

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ