22 Մայիսի, Չորեքշաբթի, 2019

Ինչպե՞ս են խախտվել լրագրողների իրավունքները ընտրությունների ժամանակ /տեսանյութ/

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը անդրադառնալով Երևանի ավագանու ընտություններին լրագրողների և լրատվամիջոցների գործունեության իրավունքների խախտման դեպքերին` «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց՝ ՀՀ-ում տեղի ունեցան ընտրություններ, որոնք որակապես տարբերվեցին բոլոր նախորդներից:

Մելիքյանի խոսքով` նույնիսկ այն խախտումները, որոնք արձանագրել են տեղական դիտորդները, չեն եղել գլոբալ մակարդակի:

«Ընտրությունների օրը արձանագրվել է ընդամենկը 1 դեպք՝ 8/5 ընտրատեղամասում, երբ 1in.am-ի թղթակից Դիաննա Դավթյանի ձեռքին խփելով, տարածքային հանձնաժողովի նախագահը համառորեն պահանջում էր, որ մի կողմ քաշի խոսափողը»,-ասաց նա:

Անդրադառնալով ընտրություններից մեկ օր առաջ Մեդիա կենտրոնում «Անկախ դիտորդ» առաքելության մոնիթորինգի տվյալների հրապարակման ժամանակ տեղի ունեցած միջադեպին, երբ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի գլխավորությամբ խափանվեց ասուլիսը, փորձագետն ասաց, որ այն միանշանակ միակողմանի չի կարելի համարել. երկու կողմերն էլ խախտել են կարգը:

Մելիքյանը փաստեց՝ նախորդ տարիների համեմատ լուրջ դեպքեր, կոպիտ վերաբերմունք, լրագրողների հանդեպ չի եղել:

Մանրամասն` տեսանյութում:

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ