19 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2018

Ես կոռուպցիոներ չեմ եւ ոչ էլ հանցագործ. ինչ է կատարվում կառավարության աշխատակազմում

karavarutyun114

«Հարգելի բարեկամներ: Այսօր վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանը ինձ ստիպեց աշխատանքից ազատվելու դիմում գրել: Պատճառն այն էր, որ ես, ունենալով անչափահաս երեխա, հրաժարվել էի երեկոյան արտաժամյա աշխատանք կատարել եւ այդ մասին տեղյակ էի պահել աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին», – գրում է վարչապետի աշխատակազմի աշխատակից Նարե Գրիգորյանը եւ մանրամասնում.

«Դու ինձ վրա բոչկա ես գլորել, թռել ես իմ գլխի վրայով», – ինձ ասաց Վահան Պապիկյանն ու ազատեց աշխատանքից՝ իմանալով, որ ես միայնակ մայր եմ եւ եկամուտի ուրիշ ոչ մի աղբյուր չունեմ»:

Ն. Գրիգորյանն դիմում է հանրությանը. «Սիրելի բարեկամներ: Ես կոռուպցիոներ չեմ եւ ոչ էլ հանցագործ: Ես ընդամենը փոքրիկ աշխատավարձով յոլա գնացող պետական աշխատող էի եւ ոչ մեկի վրա բոչկա գլորելու նպատակ չունեի: Գործերի կառավարությունում ցինիկ եւ արհամարհական վերաբերմունքի են արժանանում բոլոր աշխատողները, սակայն լռում են: Վախից: Իսկ ես եւ էլի մի հոգի, որ չվախեցանք, ենթարկվեցինք բարոյահոգեբանական ճնշումների. արդյունքում գործազուրկ դարձանք»:

 

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ