19 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2018

Եթե միայն սուբյեկտն է հեղինակություն, սա չի կարող հեղափոխություն համարվել. Լեռնիկ Ալեքսանյան

«Ինձ համար ընտրություններն ավելի դրական էին, քան՝ նախընտրական քարոզարշավը»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը:

Վերջինս անդրադառնալով քաղաքացիների քիչ մասնակցությանը  ընտրություններին, ասաց,  որ չէր եկել այն շերտը, որը շահագրգռված չէր:  Ալեքսանյանը բացասական է գնահատում դա, ըստ նրա՝ ընտրություններին մասնակցելը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը:

Խոսելով Հայկ Մարությանի հավաքած  ձայների մասին՝ 81,06 %, Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ իր կարծիքով դա մի կողմից դրական է, իսկ մյուս կողմից՝ բացասական. «Դա Նիկոլ Փաշինյանի վստահության խնդիրն էր: Դրական է, որ ժողովուրդը հույս է կապում Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն բացասական է, որ Ժողովուրդը անհատի հետ է հույսեր կապում: Սա չի կարող հեղափոխություն համարվել, եթե միայն սուբյեկտն է հեղինակություն լինում«,-շեշտեց նա:

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության արդյուքում «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երևանի քաղաքապետ։

Առավել մանրամասն` տեսանյութում:

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ