24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գազի գնի ձեւավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների ուսումնասիրության համար աշխատանքային խումբ է ստեղծվել

Գազի գնի ձեւավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների ուսումնասիրության համար՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային խումբ է ստեղծել։

Համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

  1. Հայաստանի Հանրապետությունում բնական գազի գնի ձեւավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների եւ գործոնների ամբողջական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ):
  2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի»,-ասված է վարչապետի որոշման մեջ: 

Հանձնաժողովի նախագահը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է: 8 հոգանոց հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ