21 Մայիսի, Երեքշաբթի, 2019

Իմաստ չկար մասնակցելու մատնացույց արված ընտրություններին. Արամ Սարգսյան

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Երևանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները դրական է գնահատում:

«Սա ապացուցում է, որ այն հույսը, որը ժողովուրդը կապում է նոր իշխանության հետ, բերեց այսպիսի աննախադեպ արդյունքի»,-«Հենարան» մամուլի ակումբում ասաց նա:

Սարգսյանն ընդգծեց, այն որ Հայկ Մարությանը հաղթելու էր միանշանակ էր. «Դրա համար էլ մենք հայտարարեցինք, որ իմաստ չկա մասնակցելու մատնացույց արված ընտրություններին՝ այս էյֆորիայի պայմաններում»:

Արամ Սարգսյանը, հետընտրական գործընթացներին անդրադառնալով նշեց, որ առաջին հերթին պետք է սպասել, որ  ՏԻՄ-ը կարողանա ստեղծել մասնագիտական այնպիսի թիմ, որը կլուծի Երևանի առջև դրված խնդիրները: 

Վերջինս գտնում է, որ այս ընտրությունները հնարավորություն տվեցին վարչապետին ասելու, որ պետք է գնալ նոր խորհրդարանական ընտրությունների:

Ըստ Սարգսյանի՝ մենք հիմա կանգնած ենք ընդդիմադիր դաշտ չունենալու լուրջ վտանգի առաջ.«Եթե ձևավորվի բացարձակ մեծամասնություն, ապա ընդդիմություն հասկացությունը կվերանա, ինչը շատ վտանգավոր է: Վարչապետը այս պայմաններում պետք է ավելի հստակ ձևավորի այն մոտեցումը, որ Հանրապետությունում պետք է լինի առողջ ընդդիմություն, որովհետև առանց վերահսկողության իշխանությունը կարող է վերաճել դիկտատուրայի»,-հավելեց նա:

Մանրամասն `տեսանյութում:

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ