19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես օգտագործել Հիսուս Քրիստոսի անունը

Մանուկ Հիսուսին ծննդյան ութերորդ օրը տաճարում թլփատեցին և անուն դրեցին (Ղուկ. 2.21)։ Ըստ հրեական օրենքի` ութ օրեկանը լրացած երեխաներին տանում էին տաճար, արու զավակներին թլփատում և անվանակոչում։ Թլփատությունը հուշում էր, որ մարդը պետք է հեռու մնա իր մարմնի մեղավոր հաճույքներից և կրքերից. Սակայն այժմ, երբ Նոր Կտակարանի ժամանակներում մենք ունենք սրտի թլփատությունը, այսինքն` այն գիտակցությունը, որ պետք է հրաժարվենք մեղավոր ու ստոր հաճույքներից, այլևս կարիք չունենք մարմնավոր թլփատության,

Մեր Եկեղեցու աստվածաբան հեղինակներից Կաթողիկոս Ղազար Ջահկեցին հատուկ ուշադրություն է հրավիրում Տիրոջ անվան արտասանության վրա։ Նա գրում է, որ մեր Եկեղեցու վարդապետության համաձայն` չի կարելի Փրկչին կոչել միայն Հիսուս անունով, որովհետև այդ անունը գործածվում է նաև հասարակ մարդկանց համար։

Հիսուս անունը Տիրոջ համար պարզ մարդկային ձևով օգտագործում են հատկապես Քրիստոսի անձի մեջ երկու բնություն դավանող քաղկեդոնական վարդապետության հետևորդները` կաթոլիկները, ուղղափառները, բողոքականները, որովհետև նրանց համար արտառոց ոչինչ չկա Փրկչին սովորական մարդու պես կոչելու մեջ: Նրանց վարդապետության համաձայն` Քրիստոս ունի երկու բնություն` մարդկային և աստվածային, և Հիսուս մարդկային անունով ակնարկվում է մարդկային բնությունը։

Ղազար Ջահկեցին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քրիստոսաբանության վրա հիմնվելով, սովորեցնում է, որ պետք է անպայման ասենք Տեր Հիսուս կամ Հիսուս Փրկիչ կամ Հիսուս Քրիստոս` շեշտելու համար, որ Քրիստոս մարդ է, միաժամանակ նաև` Աստված։ Ցավոք, այսօր մի արատավոր երևույթ է տարածված մեր ժողովրդի մեջ։ Շատեր, իբրև զարմանքի կամ բացականչության նշան, անփութությամբ օգտագործում են Տիրոջ անունը։

Օրինակ` երբ մեկն ինչ-որ բանից զարմանում է կամ որևէ երևույթից ազդված պետք է բացականչի, ասում է` Հիսո՜ւս Քրիստոս կամ Հիսուս քեզ Քրիստոս։ Ոմանք էլ նման դեպքերում ավելին` աղավաղված ձևով են ասում` Իսո՜ս։ Սա հավանաբար առաջացել է բարեպաշտական սովորությունից, որով դժվարության մեջ հայտնվելիս օգնության համար Քրիստոսի անունն են կանչում: Սակայն մարդկային չապաշխարած մեղքերի հետ միասին Աստված շատ մեծ խստությամբ պիտի դատապարտի և պիտի պատժի մեր Տիրոջ անունն այսպես անփութությամբ կամ աղավաղված ձևով գործածելու համար։

ԱԴԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱԿԱՐՅԱՆ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԻՍԿՈՒԹՅՈՒՆԸ (ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԻՆ)

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ