19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այս ընտրությունը նորից ապացուցեց, որ քաղաքականության մեջ խաղադրույքները մեծանում են. Ավետիք Չալաբյան

«ԱրԱր» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը գրում է. «Կարծում եմ, որ անքուն գիշերվանից հետո բոլորդ արդեն գիտեք ընտրությունների արդյունքները, և չեք կասկածում, որ Նիկոլի և իր թիմի հաղթանակը ակնհայտ է, նույնիսկ ցածր մասնակցության մասին խոսակցությունները չեն ստվերում այն փաստը, որ համարյա 300 հազար ընտրող քվեարկել է հեղափոխական կուրսի շարունակության օգտին։

Շնորհավորելով Նիկոլին և իր թիմին, ցանկանում եմ նաև արձանագրել մի քանի կարևոր իրողություն՝

ա) այս ընտրություններում ընտրակաշառքի օգտագործումը հասել է նվազագույնի (թեև մինչև վերջ չգիտենք), և դա արդեն մեծ քայլ է առաջ, կարելի մեզ բոլորիս շնորհավորել այս կապակցությամբ, հույսով եմ, որ ապագա ընտրություններում էլ սրանից նահանջ չի լինի

բ) ակնհայտ է, որ ակտիվ ընտրազանգվածի մոտ հեղափոխական տրամադրվածությունը շարունակում է շատ բարձր մնալ, Նիկոլի կառավարության բոլոր բացթողումները և թերությունները չխանգարեցին նրան մոբիլիզացնել ընտրողներին հեղափոխական օրակարգի ծավալման շուրջ

գ) Հիմա, երբ այդ մոբիլիզացիան տեղի ունեցավ, պետք է գնալ Ազգային ժողովի ցրման՝ սահմանադրությամբ նախատեսված ճանապարհով, և չձգձգել այդ պրոցեսը։ Նոր Ազգային ժողովը, և կայուն մանդատով կառավարությունը երկրի շահերից է բխում, որքան շուտ ունենաք, այնքան լավ

դ) Ողջ քաղաքական դաշտը ծանր հարված կրեց, սակայն լրիվ չփոշիացավ, առնվազն երկու ուժ՝ ԲՀԿ-ն ու «Լույսը» կարողացան դիմանալ։ Այս ուժերը պետք է աշխատեն Նիկոլին հստակ քաղաքական այլընտրանք առաջարկելու շուրջ այն ժամանակ, երբ հեղափոխական օրակարգը կսպառվի (իսկ դա վաղ թե ուշ տեղի կունենա)։

Մյուս ուժերը ևս պետք է կամ խոշորանան կամ դուրս գան դաշտից, այս ընտրությունը նորից ապացուցեց, որ քաղաքականության մեջ խաղադրույքները մեծանում են, և միայն մեծ մասշտաբի խաղացողները տեղ ունեն սեղանի շուրջ։

Մյուս կողմից, սա չի բացառում նոր ուժերի առաջացումը, եթե դա արվի հստակ օրակարգով, և մեծ կազմակերպչական ռեսուրսներով

Անձամբ ես այս ընտրություններին աջակցելով «Լույսին», շարունակելու եմ իմ աշխատանքը՝ ձեր բոլորի համար իշխանությանը հստակ և կառուցողական այլընտրանք ապահովելու ուղղությամբ։

Այս անգամ դա ստացվեց միայն մասնակի, բայց Նոր Հայաստանում ամեն ինչ նոր է սկսում, այս ընտրություններն էլ անձամբ իմ համար լավ մոտիվացիա են՝ վերաիմաստավորելու իրավիճակը, ու բազմապատկելու ջանքերը։

Մինչ այդ, ցանկանում եմ նորից շնորհակալություն հայտնել «Լույսի» բոլոր գործընկերներին, ինչպես նաև դաշինքի օգտին քվեարկած ընկերներիս՝ մեր բոլորիս համար սա շատ օգտակար փորձ էր, և հետագա քաղաքական կազմակերպման լավ հիմք կարող է դառնալ։

Այդքանով, բոլորիդ լավ շաբաթ եմ ցանկանում, լավ մտքերով ու գործերով լի»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ