20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինքնասպան է եղել

Արարատի մարզում 55 տարեկան Շահեն Գ․-ն կախվել է ծառից։ Shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին։

Ժամը 07։50-ի սահմաններում Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի գյուղերից մեկում ծառից կախված դի կա։

Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի բնակչի տանը հայտնաբերել են ծիրանի ծառից կախված 55-ամյա Շահեն Գ․-ի դին։

Կայքի տեղեկություններով՝ մահացածի մոտ հայտնաբերվել է նամակ, որտեղ մասնավորապես գրված է եղել․ «5 ամիս է` տառապում եմ անքնությամբ, ներվային համակարգս շարքից դուրս է եկել, ոչ մեկին չմեղադրեք, հարգելի ոստիկաններ»։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ