19 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2018

Բոլորը քվեարկում են թիմին, թիմի մեջ կան բոլորը. Հայկ Մարությանը արեց իր քայլը

Քաղաքականությունը թիմային գործընթաց է, եւ բոլորը քվեարկում են թիմին, իսկ թիմի մեջ կան բոլորը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» դաշինքի  քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ անդրադառնալով հարցին, թե քաղաքացին քվեարկելով Հայկ Մարությանի օգտին, իրականում ձայն է տալիս նրա՞ն, թե՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց. «Քաղաքականությունը թիմային գործընթաց է, եւ բոլորը քվեարկում են թիմին, թիմի մեջ կան բոլորը»։

Հարցին, թե նախընտրական քարոզարշավին վարչապետի այդչափ մասնակցությունն արդյոք վարչական ռեսուրսի օգտագործում չէ, Հայկ Մարությանը նշեց. «Ընդհանրապես այդպես չեմ մտածում, վարչապետը «Քաղաքացիական  պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է եւ իրավունք ունի մասնակցելու քարոզչական ամբողջ գործընթացին եւ դա իր որոշելիքն է, ինչքան կմասնակցի, ինչքան՝ ոչ»։

Ինչ վերաբերում է նրան, որ ՔՊ-ի վարչության մյուս անդամները, օրինակ՝ Ալեն Սիմոնյանը, Սասուն Միքայելյանը չէին  մասնակցում քարոզարշավին, Հայկ Մարությանն ասաց, որ դա իրենց որոշելիքն է, կարող են իրենց հարցնել։

«Իմ քայլը» դաշինքի թեկնածուն ընտրախախտումների ահազանգերի հետ կապված խորհուրդ տվեց  դիմել շտաբի պետին:

Ավելին՝ տեսանյութում:

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ