17 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2018

Զեյնալյանը միշտ է կողմ եղել նրան, ինչ վերջում ասաց Փաշինյանը

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը ընտրատեղամասում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի՝ մարդկանց իրար սիրելու կոչին և ամեն ինչ նոր էջից սկսելու հայտարարությանը նշեց՝ ինքը միշտ է կողմ  էջերը չմրոտելուն։

Արտակ Զեյնալյանը ոչ մի տեսակետ չցանկացավ հնչեցնել, թե ով կհաղթի. «Քվեարկության ավարտին մի քանի ժամ է մնացել և չեմ ցանկանա որևէ կերպ ազդել ընթացքի վրա»,-նշեց քաղաքապետի թեկնածուն։

ԲՀԿ-ի գրասենյակի խուզարկության մասին Զեյնալյանը տեղյակ չէր, բայց Վալերի Օսիպյանի հայտարարության վերնագիրը միայն ընթերցելով՝ կարծում է, որ ոչ մի հակաօրինական բան տեղի չի ունեցել։

Հարցին՝ հիմա էլ է վստահ, որ ինքն է հաղթելու, Զեյնալյանը պատասխանեց. «Իհարկե, կարծում եմ կհաղթեմ»։

Ավելին՝ տեսանյութում:

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ