24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ջոն Քենեդու եւ Վազգեն Ա-ի հանդիպումը մեծ արձագանք ունեցավ ԱՄՆ-ում, մինչդեռ ԽՍՀՄ-ում լռեցին

1960 թվականին Վազգեն Առաջինի հայրապետական այցի օրերին եղան հետաքրքիր հանդիպումներ, որոնցից մեկի մասին կուզենայի պատմել: Հարվարդի համալսարանի ղեկավարության խնդրանքով Հայոց հայրապետը համաձայնություն տվեց այցելելու համալսարան:

Վեհափառի ընդունելությունը կազմակերպված էր շատ բարձր մակարդակով, նույնիսկ խնդրեցին տեղ գրավել նախագահական սեղանի կենտրոնում, եղան ջերմ մաղթանքներ: Վեհափառի շքեղ ընդունելության ավարտից հետո հայտարարվեց, որ մի քանի րոպե հետո այստեղ կժամանի ԱՄՆ նախագահի ամենահավանական թեկնածուն` Ջոն Քենեդին: Որոշ լուրերի համաձայն նախագահն իր այցը համաձայնեցրել էր Վեհափառի այցի հետ:

Ջոն Քենեդու հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ շատ տպավորիչ էր. չլռող ծափերի ներքո նա մոտեցավ Վեհափառին, բազմության առջև ծունկի եկավ, համբուրեց Հայոց հայրապետի աջը, խնդրեց` օրհնի իրեն, հետևորդներին և իր երկիրը` Ամերիկան: Հանդիպումը մեծ արձագանք ունեցավ ամբողջ Ամերիկայում:

Դժբախտաբար այս դեպքի մասին մեզանում ոչ մի տեղ չգրվեց` հասկանալի պատճառներով (անցյալ դարի 60-ական թթ. Խորհրդային պետության և ԱՄՆ-ի միջև սառը պատերազմի պատճառով:

Դեպի լույս

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ