19 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2018

Ես չեմ ներելու այն անձանց, ովքեր փորձել են իմ երկիրը տեղափոխել ատելության դաշտ. Զոհրաբյանի պատասխանը Փաշինյանին /տեսանյութ/

 «Ես չեմ ներելու այն անձանց, ովքեր փորձել են իմ երկիրը տեղափոխել ատելության դաշտ»-, այսօր  ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը: Հարցին՝ ովքե՞ր են ատելության դաշտ տեղափոխող անձինք, Զոհրաբյանն ասաց. ««Քաղաքացիական պայմանագրի» և  «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամները»»:  Հիշեցնենք, սեպտեմբերի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր զորակցությունն էր հայտնել Նաիրա Զոհրաբյանին եւ նշել էր, որ պետք է ներողամիտ լինել:

Անդրադառնալով ԱԺ-ն ցրելուն և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հարցին Զոհրաբյանը նշեց, որ  նման նախագիծ դեռևս չի եկել ԱԺ, երբ որ կգա նման նախագիծ ԲՀԿ-ն կքննարկի և կքվեարկի:

Զոհրաբյանը վստահեցնում է, եթե ԱԺ-ն ցրելու որոշում կայացնեն, ապա դա կարվի բացառապես իրենց ազատ որոշմամբ:

Դիտարկամը, եթե հասարակությունը կրկին ցույցի դուրս գա և պահանջի ԱԺ-ն ցրել, վերջինս պատասխանեց. «Չի կարելի քաղաքական ուժերին սպառնալ ժողովրդի ուժով, ինչպես ՔՊ-ի հետևում կան կանգնած հազարավոր մարդիկ, այնպես էլ ԲՀԿ-ի և մնացած ուժերի կողքին կան կանգնած»:

Ավելին՝ տեսանյութում:

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ