20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բուռն կրքեր ոստիկանության եւ ԲՀԿ-ի միջեւ

Ոստիկանության աշխատակիցներն այսօր ստուգումներ են իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակում գտնվող գրասենյակում: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները նշել են, թե այս ամենը հետապնդման տպավորություն է թողնում, ինչն ունի երկու նպատակ: Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ փորձ է արվում խափանել իրենց ակտիվիստների աշխատանքը՝ վախի մթնոլորտ ստեղծելով, նաեւ հանրային կարծիք են ցանկանում ձեւավորել, թե ԲՀԿ-ն կաշառք է բաժանում: Պատգամավորը դիմել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպաններին: 

«Ահազանգը դատավարական գործողություններ իրականացնելու հիմք է, իրենք պարտավոր են ապացուցել ահազանգի առկայությունը և կոնկրետ բովանդակությամբ ահազանգի առկայությունը», –  ասել է «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը՝ հավելելով, թե  ոստիկանների վրա է մնում իրենց գործողությոնների հետագա պատասխանատվությունը:

«Սա ավելի շատ հետապնդման տպավորություն է, քանի որ ընտրություններին մնացել է ընդամենը մի քանի ժամ և եթե ոստիկանությունը թեկուզ առանց իրավական հետևանքի մի քանի քաղաքացու էլ տանի հարցաքննի ու բաց թողնի, մարդկանց մոտ ձևավորվում է վախի զգացում, կանխորոշվում է վաղվա նրանց անելիքը: Մեր համակիրների մոտ վախի մթնոլորտ են ձևավորում, և նրանք, հնարավոր է, չմասնակցեն ընտրություններին: Այս ամենը նպատակաուղղված է մեր դիրքերը նսեմացնելուն, սա այլ անվանում չունի», – ասել է պատգամավորը:

Նրա խոսքով՝ ընտրակաշառք բաժանելն այնպիսի հանցագործություն է, որը չի կարելի երևակայություններով, մերկապարանոց մեղադրանքներով բացահայտել.

«Ընտրակաշառք եթե բաժանվեր, գոնե այդ հարյուրավոր դեպքերից մեկում կբացահայտվեր: Պետք է լինի կոնկրետ առարկան, տվողը և վերցնողը: Դեպքի վայրի զննությամբ որևէ ընտրակաշառքի առարկա չի հայտնաբերվել, չկա տվող, չկա վերցնող»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ