19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Նստած աշխատելը մեծ վնաս է հասցնում առողջությանը

arm129569710239

Միսսուրիի համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ նստած աշխատելը առավել վտանգավոր է, քան կարծում էին նախկինում: Washington Profile-ի փոխանցմամբ, ուսումնասիրության շրջանակներում հետազոտվել են մարդիկ, խոզեր և մկներ, որոնք հիմնականում նստակյաց կենսակերպ են վարում (ուսումնասիրության ենթակա կենդանիների տեղաշարժն արհեստականորեն սահմանափակվել էր):

Պարզվում է` նստելը նպաստում է ոչ միայն ավելորդ քաշ հավաքելուն, այլ նաև երկար ժամանակ անշարժ մնացող կենդանի օրգանիզմներում առաջացնում է նյութափոխանակության բացասական երևույթներ, ինչն էլ հանգեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարախտի:

ԱՄՆ-ում բժիշկները քիչ շարժվող մարդկանց խորհուրդ են տալիս շաբաթական 5 անգամ գոնե կես ժամով զբաղվել սպորտով: Սակայն Միսսուրիի համալսարանի գիտնականները կարծում են, որ դա էլ բավական չէ նստակյացության առաջացրած հետևանքները մեղմելու համար: Ուսումնասիրության հեղինակները եկել են այն եզրակացության, որ հաջողության հասնելու համար անհրաժետ է աշխատել ոչ թե նստած, այլ կանգնած: Նրանք, օրինակ, առաջարկում են հրաժարվել գրասեղանից և օգտվել այնպիսի սեղաններից, որոնց մոտ կարելի է կանգնած աշխատել:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ