25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԱԾ տնօրենը միաձայն ընտրվեց ՀՖՖ նախագահ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ:

Նշենք, որ Վանեցյանը ՀՖՖ նախագահի միակ թեկնածուն էր, ում առաջադրել էին Հայաստանի առաջնությանը մասնակցող բոլոր ակումբները: 

ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի իրավաբանական անձանց միության թիվ 17 արտահերթ ժողովին ընտրվեց նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի կազմը:

Կազմում ընդգրկվելու համար առաջադրված էին հիմնականում նոր Կառավարության անդամներ:  

1. Արթուր Վանեցյան 
2. Արմեն Նիկողոսյան 
3. Արմեն Մելիքբեկյան
4. Կարեն Շաբոյան 
5. Արսեն Թորոսյան 
6. Ժաննա Անդրեասյան 
7. Սուրեն Պապիկյան
8. Խաչատուր Ադումյան 
9. Արեն Մկրտչյան 
10. Արթուր Օհանյան 
11. Ռուբեն Ռուբինյան 
12. Սուրեն Աբրահամյան 
13․ Ալեն Սիմոնյան 
14․Հիրաչ Յագան
15. Թովմաս Գրիգորյան 
16. Մարինա Թաշչյան 
17 Հակոբ Սիմիդյան 

Հիշեցնենք, որ 2002թ.-ից ՀՖՖ ղեկավարում է Ռուբեն Հայրապետյանը։

Քվեարկությունից հետո մեկնարկել է Արթուր Վանեցյանի ասուլիսը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ