19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր պետբյուջեն նման է մաղի. «յոլլա գնացողի տրամաբանությունը» պետք է փոխել. Փաշինյան

Ընդունված է ասել, որ պետբյուջեում փող չկա: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին հայտարարել է աշխատանքային այցով Արարատի մարզում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց մեր պետբյուջեն նման է մաղի, որի մեջ ուզում ենք ջուրը պահել, չի պահվում: Մեր բոլոր պետական կառույցները, ըստ էության, կատարել են այդ մաղի անցքի դերը: Ամեն մեկն իրենց պուճուր հոսող անցքը որ փակեն, լրիվ ուրիշ տրամաբանություն կունենանք»,- Արարատի մարզպետարանում համայնքների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է վարչապետը:

Վարչապետը հայտարարել է, որ «յոլլա գնացողի տրամաբանությունը» պետք է փոխել զարգացողի տրամաբանությամբ. «Հիմա ձեր բոլոր գյուղերի բնակիչները կսկսեն գալ կառավարության դիմաց, բոլորը՝ առանց բացառության: Հարց է ծագում, բա համայնքները, մարզպետարաններն ինչի՞ համար են»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ յուրաքանչյուր մարզպետ, գյուղապետ պետք է լիարժեք տիրապետի իր մարզի տվյալներին:

«Դուրս եկել կաբինետներից, գնացեք դաշտերում, համայնքներում անցկացրեք ձեր ժամանակը, մարդկանց հետ շփվելով անցկացրեք ձեր ժամանակը»,- հավելել է վարչապետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ