25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թող հանեն Հայ եկեղեցու պատմությունը և տեղը մտցնեն աղանդավորների պատմություն

Վերջին օրերին հանրային միջավայրում լայն քննարկման առարկա է դարձել դպրոցներում Հայ եկեղեցու պատմության առարկայի դասավանդման հարցը։ Մի կողմը պնդում է, թե առարկայի դասավանդումն անթույլատրելի է, քանի որ դա դիտարկվում է որպես կրոնական քարոզչություն հանրակրթական դպրոցներում, իսկ մյուս կողմն էլ կարևորում է առարկայի գոյությունն ու առաջնային պլան մղում երեխաների քրիստոնեական դաստիարակության անհրաժեշտությունը։

«Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր անդամ Արման Բոշյանը անդրադառնալով հարցին նշեց, որ նման որոշումը իրապես սխալ է. «Հայաստանը պետք է ունենա գիտություն, բարոյականություն, կրոն և պետականություն, և չպետք է ունենա նման ԿԳ նախարար, ով կողմ է դպրոցներից՝ կրոնի պատմություն առարկայի դասավանդումը հանելուն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

«Եթե ուզում են հանել այդ առարկան, թող հանեն և տեղը մտցնեն աղանդավորների պատմությունը»,-հավելեց Բոշյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ