19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Ժողովուրդը այն ձևով էր խմած ու հարբած, որ անհնար էր. ոստիկանության ավագ լեյտենանտ

timthumb

2008թ․ նախագահական ընտրություններին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն անդրադարձել էր հատուկ զեկույցով (http://armhels.com/…/2012/06/716arm-Ditord_2-440-42_2008.pdf)։ Զեկույցը կազմելիս, մտածեցինք․ քանի որ պաշտոնական տվյալներով բազմաթիվ վիրավորվածների թվում կային տասնյակ ոստիկաններ, զրուցել նաև նրանցից ոմանց հետ։ Ես և լրագրող Գայանե Մկրտչյանը հանդիպեցինք և զրուցեցինք մի քանի վիրավորված ոստիկանների հետ։ Ահա նրանցից Արսեն Արշակյանի պատմածը (էջ 44)

Ոստիկանության ավագ լեյտենանտ Արսեն Արշակյանը պատմում է, որ երբ իրենք մոտեցել են Ազատության հրապարակին, արդեն ընդհարումը սկսվել էր; Իրենք փորձել են կանխել այդ ամենը, բայց չի ստացվել; «Որովհետև հրահանգ ունեինք ժողովրդին չնեղացնել, հանգիստ, նորմալ վիճակում ամեն ինչ կասեցնեինք, բայց ժողովուրդը այն ձևով էր խմած ու հարբած, որ անհնար էր:

Ոտքերի տակ ամբողջ օղու շշեր կային, տեսնեիք՝ ինչ անեծքներ էին տալիս»,- պատմում է նա:  Արսենն ասում է, որ այդ օրը ժամը 6:40–ի կողմերը իրեն է զանգահարում իրենց վաշտի հրամանատարը (իսկ ինքը՝ Արսենը դասակի հրամանատար էր) և ասում, որ անձնակազմը պետք է ապահովվի օպերայի ծառայողական մուտքի (Մաշտոցի փողոցի կողմից) մոտ, որպեսզի ծառայություն կատարվի: Արսենն ասում է, որ ինչ-որ փնտրողական աշխատանքներ էին կատարելու հատուկ մարմինները:

«Ժամը 7-ի կողմերն էր, երբ երևի թե սկսել էին աշխատանքները կատարել, սկսեց բարձրաձայն ղժղժոց գալ Ազատության հրապարակից; Բարձրախոսով կապնվեցի, որ անձնակազմը մոտենա, բայց մինչև այդ մեզ հրահանգավորեցին՝ ժողովրդի հետ կվարվեք կոռեկտ, հանկարծակի բախում չլինի, ինչքան կարող եք՝ զսպվածություն կունենաք:

Դե, փաստորեն մեզ տրված հրահանգը փորձեցինք կատարել ամենալավ ձևով, որպեսզի ոչ մի բան չլիներ»,– ասում է Արսենը: Արսենը կարծում է, որ երբ տղաները (ոստիկանները) մտնում են փնտրողական աշխատանքների, ցուցարարները հարձակվում են նրանց վրա: «Սեզ կարգադրեցին, որ մոտենանք: Մոտեցանք՝ ժողովրդին հանգիստ խնդրելով ու աղաչելով. ասում էինք, որ դուրս գան տարածքից; Հասել էինք Թումանյանի արձանի հետևամաս, մեզ վրա էին նետում վառվող վառարանները, երկաթից ոզնիները, քարերը, բետոնները՝ պոկած, աթոռները վերևից, ոնց ասես որ, շպրտում էին: Երկաթյա աթոռները՝ օպերայի հրապարակի, սարքել էին կռավատներ, վրանների տակ՝ երեխաներ, օղու շշեր. մի խոսքով ամեն ինչ:

Որ այդ պահին նկարեիք, ամեն ինչ հասկանալի կլիներ»,– պատմում է Արսենը: Արսենի գլխին նույնպես սպի կա: Ասում է, որ երբ ցուցարարները սկսեցին հարձակվել, գլխին սաղավարտ կար, իսկ մահակն էլ ոտքի վրա էր դրված: «Քանի որ մեզ կարգադրել էին ոչինչ չանել, ոչ օգտագործվեց, ոչ մի բան: Մարդկանց համոզում էինք, որ դուրս գան տարածքից, անգամ ինձ հանդիպեց երկու-երեք հոգի մեծահասակ մարդ, ասում էին՝ տղաներ ջան, չխփեք: Ասի՝ այ հայրիկ ջան, մենք ձեզ չենք խփում, ուղղակի խնդրում ենք այստեղից դուրս գալ»,–պատմում է նա:

Արսենի գլխի վերքին վեց կար է դրվել, հարվածից գանգուղեղային ցնցում է ստացել: 45 օր բուժում է ստանում զինվորական հոսպիտալում: Ասում է, որ մինչև հիմա էլ, պատահական, ցնցումների մեջ է ընկնում, աչքերի առջև սևանում է, ստիպված ակնոց է կրում: Այսօր էլ դեռ շարունակում է բուժումը: Խփողի դեմքը լավ հիշում էր: «Երբ եկան հոսպիտալում հարցաքննության, ես ասացի, որ խփողին տեսնեմ՝ կճանաչեմ: Անցան մի քանի ամիսներ, դատախազությունից կանչեցին, հարցաքննեցին, սեղանին տարբեր նկարներ կային լցված: Աչքս ընկավ երկու նկարի: 

Նույն մարդը մի տեղ կիսասափրված էր, մի տեղ՝ լրիվ սափրված: Այդ երկու նկարները քաշեցի կողքի վրա: Քննիչը ասաց՝ ի՞նչ է պատահել: Ես հարցրի՝ արդյոք երկու նկարում էլ նո՞ւյն մարդն է; Ասաց՝ հա: Ասի՝ այ էս թրաշով մարդն էր ինձ խփողը: Հետագայում պարզվեց, որ ես ինքս չեմ ճանաչել այդ մարդուն, բայց այդ մարդը ոստիկանության նախկին աշխատակից էր»,– ասում է Արսենը: Նա ձեռքը դնում է սպիի վրա, ասում, որ դա նրա խփածն է: Դատարանում, երբ ցուցմունք է տվել, նա Արսենին ասել է. «Տուր, տուր վերջում չփոշմանես»:

Արսենն էլ պատասխանել է, որ փոշմանելու պատճառներ չունի, արել է՝ պետք է պատասխան տա: Արսենն ասում է, որ իրեն Ազատության հրապարակից տեղափոխել են հոսպիտալ ժամը 7 :40–ի կողմերը; Իսկ արդեն երեկոյան ժամը 8– ի կողմերը տեսել է, թե ինչպես են վիրավորների բերում արնաշաղախ վիճակում։

Հ․Գ․ Արսեն Արշակյանն իրականում մեզ ասել էր, որ ոստիկանության նախկին աշխատողը Մուշեղ Սաղաթելյանն էր։ Ես անձամբ որոշեցի չնշել նրա անունը, քանի որ Մուշեղ Սաղաթելյանը գտնվում էր կալանքի տակ։

Ավետիք Իշխանյանի հանրագրից

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ