24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Առավոտյան լսեցի Վալերի Օսիպյանի զեկույցը. Նիկոլ Փաշինյան /տեսանյութ/

Սեպտեմբերի 21-ի տոնակատարությունների ժամանակ ոչ մի միջադեպ չի գրանցվել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյնաը՝ նշելով, որ այդ մասին իրեն այսօր առավոտյան զեկուցել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Ես այսօր առավոտյան լսեցի ոստիկանության պետ Վալերի Օսիպյան զեկույցը եւ ինձ համար շատ կարեւոր էր, որ երեկ որեւէ միջադեպ չի արձանագրվել այդ տոնակատարությունների ընթացքում: Տասնյակ հազարավոր քաղաքացիներ են մասնակցել, ըստ որոշ գնահատականների մասնակիցների թիվը առավոտից սկսած անցել է 150 հազար մարդու սահմանը, բայց ոչ մի միջադեպ չի արձանագրվել: Սա իսկապես բացառիկ ցուցանիշ է, եւ ցույց է տալիս, որ իրոք Հայաստանում սիրո է համերաշխության բացառիկ մթնոլորտ է, ինչի առիթով ես մեզ բոլորիս շնորհավորում եմ եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել նման իրավիճակի համար, որովհետեւ այդ իրավիճակի հեղինակը մեզանից յուրաքանչյուրն է»,-ասաց վարչապետը՞

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքն այսօր մեկնում է Արարատի մարզ եւ 17:00 Արտաշատի կենտրոնական հրապարակում կհանդիպի բնակիչների հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ