23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կոչ է արել վերջ տալ հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կոչ է արել վերջ տալ հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը։

«Արտահայտում ենք մեր լրջագույն անհանգստությունը վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին, ինչպես նաև՝ հարակից բնակավայրերի ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ կրակոցների կապակցությամբ, որոնց հետևանքով նաև մարդկային զոհեր գրանցվեցին», – ասված է Խաչատուրովի հայտարարության մեջ։

ՀԱՊԿ-ում համոզված են, որ «ռազմատենչ հռետորաբանությունը նոր լարվածություն է առաջացնում և ի չիք է դարձնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը»։

«Նկատի ունենալով ՀԱՊԿ-ում Հայաստանի լիազոր ներկայացուցչի տրամադրած տեղեկությունը, որը ներկայացվել է սեպտեմբերի 21-ին Մշտական խորհրդի նիստում, կոչ ենք անում դադարեցնել կրակոցներն ու էսկալացիան ՀԱՊԿ պատասխանատվության տակ գտնվող տարածքում՝ ՀԱՊԿ անդամ Հայաստանի անվտանգությունն ապահովելու նպատակով», – հայտարարության մեջ նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ