20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ունենանք այն շնորհքը, որ կոչվում է հանդուրժողականություն, ինչպես նաև լսելու ունակություն. Արմեն Սարգսյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն նդրադառնալով քաղաքական դաշտը «սևերի» և «սպիտակների» բաժանման մասին հարցին՝ նկատեց,թե հայ ժողովուրդն իր մեծագույն հաղթանակներին հասել է, երբ բոլորս միասին ենք եղել.

«Մեր ազգային հաջողությունների գրավականը լինելու է այն, որ մեր երկիրը միասնական լինի բոլոր դեպքերում: Կարող ենք ունենալ ամենառադիկալ կարծիքներ, բայց պետք է հարգենք իրար, ունենանք այն շնորհքը, որ կոչվում է հանդուրժողականություն, ինչպես նաև լսելու ունակություն»:

Սեպտեմբերի 21-ը ուրախության օր է, երբ պետք է հիշել հաղթանակների մասին.  «Մեծ հաղթանակ է հարյուրավոր տարիներ հայրենիք չունենալուց հետո կրկին հայրենիք ունենալը: Մեծ հաղթանակ է, նաև նշան է ժողովրդի կողմից իր ուժը ցուցադրելու 27 տարի առաջ, այն համբերության, ներքին զգացման և էներգիայի պոռթկումը, որ 1988 թվականից սկսվեց` Ղարաբաղյան շարժման ընթացքում: Այնպես որ, այսօր մեծ ուրախության օր է: 

1988 թվականին մեր ժողովրդի զավակները Խորհրդային Միության քաղաքացիներ էին, հետևաբար անկախության, ազատության զգացումները ժողովրդի ներսում եղել են միշտ, նույնիսկ խորհրդային տարիներին, նույնիսկ ավելի վատ տարիներին: «Շատ մեր մեծանուն հայեր և հայեր, որոնց անունները կորցրել ենք, իրենց կյանքն են տվել գաղափարի, մեկ բանի համար` հայրենիքի, անկախության և մարդկային բարձր գաղափարների»: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ