29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հնարավոր է՝ մենք էլ ինչ-որ քայլեր ձեռնարկենք. Դավիթ Տոնոյանը՝ սահմանին իրավիճակի մասին

default

«Այս  պահին սահմանին իրավիճակը  հարաբերական կայուն է»,-Եռաբլուրում լրագրողներին ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս պահին սահմանին կայուն է: Բայց հնարավոր է՝ մենք էլ ինչ-որ քայլեր ձեռնարկենք»,– նշել է նախարարը:  Անդրադառնալով ժամկետային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանի զոհվելու փաստին ու հարցին, թե  ինչ պայմաններում է  զոհվել  զինծառայողը, Դավիթ Տոնոյանը պատասխանել է. «թիրախավորված կրակ է եղել»:

Հիշեցնենք, վեջրջին շրջանում սահմանից անհանգստացնող լուրեր են ստացվում: Սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, կեսգիշերին Կոթի գյուղի կենտրոնում ադրբեջանական գնդակոծության հետեւանքով ոտքի սրունքից վիրավորվել է սահմանամերձ այդ գյուղի բնակիչ,1957թ. ծնված Սուրեն Սեփխանյանը: Իսկ սեպտեմբերի 19-ին` ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային ժամկետային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը (ծնված 1980թ., ծառայում էր 2011թ.-ից, Տավուշի ԶԿ): 

Սրան հաջորդեց ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որտեղ նշվում էր, որ Բաքվի կողմից իրավիճակի լարմանը միտված գործողությունները, զուգակցվելով ռազմատենչ հռետորաբանության հետ, խաթարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ու միջազգային հանրության կողմից խաղաղությանը նպաստող մթոնլորտի ձևավորմանն ուղղված ջանքերը: Հայաստանի ԱԳՆ-ն միջազգային հանրության՝ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունն է հրավիրել իրադրության հետագա սրումը կանխելու նպատակով Բաքվին սանձելու և կառուցողական դաշտ բերելու հրատապ անհրաժեշտության վրա։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ