25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կրակ էլ դառնամ, ձեր բոլոր նամակները չեմ կարա կարդամ. Փաշինյանը՝ բողոքողներին

Կառավարության դիմաց բողոքող արծվաշենցիների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իջավ տարբեր բողոքներով Կառավարություն եկած քաղաքացիներին։Կառավարություն եկած քաղաքացիներին։

Վարչապետը հորդորեց բոլորին ուղարկել իրենց նամակներ, որոնց համապատասխան կարգով ընթացք կտրվի։

«Կրակ էլ դառնամ, ձեր բոլոր նամակները չեմ կարա կարդամ։ Դրա համար իմ օգնականներ են ստանում դրանք։ Ես չեմ կարող ձեզ խոստանալ, որ ձեր խնդիրները 1 օրում կամ 1 շաբաթում կլուծվեն, ամեն ինչ կուսումնասիրվի եւ օրենքով համապատասխան ընթացք կտրվի»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ քաղաքացիները տարբեր բողոքներ ունեին։ Այստեղ էին Եղեգնուտ համայնքի բնակիչները, որոնք բողոքում էին Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի գործողությունների դեմ եւ պահանջում իրենց համայնքի նախկին ղեկավարի վերադարձը։ Բացի դրանից, քաղաքացիներ կային, որոնք բողոքում են իրավապահ մարմինների աշխատանքից։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ