19 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2018

Վարչապետ, մաքրի դաշտը, որ քեզ ընդդիմություն լինելուց տակները չմիզող ուժերի հետ քաղաքական պայքար ծավալես

azgayin-joghov-634x445

Նիկոլ Փաշինյանն իրականում շատ լավ լյուստրացիա ա անում: Բացատրեմ ասածս. մարդն ամեն օր ռեժիմով քացու տակ ա գցում կիսահղի «քաղաքական ուժերին», որոնք ամեն օր առերեսվում են իրենց իրական դեմքի հետ: Այդ դեմքը վախկոտի, կասկածողի ու ցանկացած իրավիճակի հետ համակերպվողի, բայց նենց թեթևի մեջ իբր սկզբունքայինի կարգավիճակում տեղավորվել ցանկացողի դեմքն է: Նիկոլի էս կեցվածքը խիստ հարգում եմ ու երկու ձեռքով խրախուսում եմ:

Իրոք ժամանակն ա էդ կեղծ ուժերին ասպարեզից հանելու, էն ուժը ով չունի քաղաքական սկզբունք չունի նաև տեղ քաղաքական ներկապնակում: Ամեն օր նոր չափաբաժնով «թքի երեսներին», պարոն Վարչապետ, լավ ես անում, մեկ ա իրանք ասելու են անձրև ա գալիս: Մաքրի դաշտը, որ քեզ ընդդիմություն լինելուց տակները չմիզող ուժերի հետ իսկական քաղաքական պայքար ծավալես: 

Հ.Գ. Ես էլ պատրաստ եմ էդ քաղաքական սիլլեքի համար առանց վարանելու դրական արձանագրումներ անել: 

Թե բա մենք «հեղափոխություն ենք արել, մենք կապիտալիզացնելու ենք հեղափոխության արդյունքները»…. մի քիչ ամոթ ունեցեք տո, մեկ էլ մի քիչ քաղաքական ինքնասիրություն:

Նարեկ Սամսոնյան

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ