25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Խոսիր այս ամենի մասին, երբ կսովորես. Արփինե Հովհաննիսյանի 4 կետերը ԱԳՆ-ին

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը դիմել է ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանին։ Հովհաննիսյանը գրել է․ «Խնդրանք իմ լավ բարեկամ, ՀՀ արտաքին գործերի նախարար հարգարժան պարոն Զոհրաբ Մնացականյանին.

Հարգելի պարոն Մնացականյան, բարեկամաբար խնդրում եմ Ձեզ՝ Ձեր նորընծա որոշ փոխնախարարների մի քանի խորհուրդ տվեք.

  1. Երբ չգիտես, թե ինչ է խոսել և ինչ կարող է խոսել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը , ապա նախ՝ սովորիր։
  2. Երբ չգիտես, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԽԽՎ մոնիթորինգի ներքո գտնվող երկիր է, ապա նախ՝ սովորիր։
  3. Երբ չգիտես, որ Մոնիթորինգի հանձնաժողովի պարտականությունն է հետևել և քննարկել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և մարդու իրավունքների վիճակը (անկախ գործող իշխանությունների ցանկությունից և քիմքից և անկախ ընդդիմության կամքից), ապա նախ՝ սովորիր։
  4. Երբ չգիտես, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ուսումնասիրվում են բազմաթիվ աղբյուրներից, և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը (ինչպես մյուս պատվիրակները) ընդամենը կարծիք է հայտնում, ապա նախ՝ սովորիր։

Հ.Գ. Հետո խոսիր այս ամենի մասին, երբ կսովորես, եթե իհարկե հետո նման ցանկություն կմնա։ Եթե ոչ թե մեկ տարվա մեջ վեց անգամ (ինչպես պատվիրակության և նրա ղեկավարի դեպքում), այլ գոնե վեց տարվա մեջ մեկ անգամ կկանխես Հայաստանի կենսական շահերին վերաբերող գեթ մեկ հակահայկական բանաձև, ապա մի հապաղիր, խոսիր։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ