24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն էլ չի փրկի

ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ասում են, այսօրվա հավաքին վարչապետն իրեն Սասունցի Դավթի տեղն էր դրել։ Անասելի տհաճ է դիտել, թե ինչպես է այս պահին երկիրդ ղեկավարող անձը իրեն պահում ժամանակին ինչ-որ բանից նեղացած, բարդույթների կաղապարներում մնացած և անհավասարակշիռ մարդու պես։

Իր կողմից մոլորեցված մարդկանց թիկունքում պախկվելով հերոս չեն դառնում։ Բեմերից ինքնամոռաց էքստազի մեջ ընկնելով հերոս չեն դառնում։ Մեկի խոհեմությունը շահարկելով հերոս չեն դառնում։ Հակահերոս են դառնում։

Իրավիճակի ողջ տրագիզմն այն կլինի, եթե պատմական հեռանկարում պարզվի, որ Նիկոլ Փաշինյանը իրականում հերթական Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին։ Ասել եմ, էլի եմ կրկնում։ Ուզում ես երկա՞ր մնալ վարչապետ, գործով զբաղվիր։ Մարդկանց հույսերը արդարացրու, երկիրս ուժեղացրու, բարիք ստեղծիր։

Թե չէ մի օր, երբ մարդիկ նիրհից արթնանան ու քեզ թափ տան իրենց խաբելու համար, ՀՀԿ-ն էլ չի կարա փրկի»։ 

ԱԺ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն է գրառում արել ֆեյսբուքյան հանրագրում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ