25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք․ Առավոտ

Ասում են՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չենք հ ուզում, թե նպատակահարմար չէ, այսինքն՝ էիք ասել՝ նպատակա­հարմա՞ր էիք գտնում ինձ վարչապետ ընտրել, դրա համար ընտրեցի՞ք: Այ­սինքն՝ ուզում եք ասել՝ դո՞ւք եք որոշում: Դուք չե՜ք հասկացել՝ ինչ է կատարվում: Նպատակահարմար էս մարդիկ պիտի համարեն, ժողովո՛ւրդը պիտի համարի: Դուք, կներեք, ո՞վ եք, որ նպատակահար­մար համարեք ախր»,- երեկ Մալաթիա- Սեբաստիա համայնքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա բոր­բոքված էր այն քաղաքական ուժերի ար­ձագանքից, որոնք ասել էին, թե ԱԺ ար­տահերթ ընտրությունների քվեարկությանը գուցե դեմ լինեն.

«Ընենց ասում են՝ մենք արտահերթ ընտրությունները երեւի որոշ­ենք, որ չլինի, այսինքն՝ իրենք ուզում են ասել, որ իրե՞նք են որոշել, որ ես վարչա­պետ ընտրվեմ: Դարդն այդ չի, հիմա այս պրոցեսը շարունակվում է, ու խորհրդարա­նում գտնվող այլ քաղաքական ուժեր ասում են՝ դե երեւի մենք էլ դեմ լինենք, որ արտահերթ ընտրություններ լինեն: Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք: Սա ի՞նչ մտածողու­թյան ձեւ է, չե՞ն հասկացել Հայաստանում ինչ է կատարվում: Ինձ ասում են՝ ա՛յ, մտածեք, որ այն ուժերը, որ օգնել են Ձեզ, հիմա այլեւս Ձեզ չեն օգնի: Այդպիսի մի ուժ կա, որի տեսակետի փոփոխությունից ՀՀ-ում կարա քաղաքական իրավիճակը փոխվի, դա ժողովուրդն է, ուրիշ այդպիսի ուժ չեմ տեսնում, չկա այդպիսի ուժ ՀՀ- ում: Սա ես ուզում եմ ճիշտ հասկանանք, ոչ թե արհամարհանք է, սա ոչ թե սպառնալիք է, սա պարզ քաղաքական իրողության արձանագրում է:

Էդ մարդիկ ասում են՝ մենք հեղափոխություն ենք արել, բայց մինչեւ հիմա չեն հասկացել էդ ինչ հեղափոխություն էր, դուք սկի գլխի չեք ընկել, թե ինչ է նշանակում հեղափոխություն, ոնց կարաք դուք հեղափոխություն արած լինեք: Որն է այս հեղափոխության առանց­քային իմաստը, սա այն է, որ մենք ի կա­տար ենք ածում ժողովրդի կայացրած որոշումը: Այն ժամանակ էլ, երբ նոր վարչապետ էի ընտրվել, թեզեր էին շրջանա­ռության մեջ դնում, ՀՀԿ-ականները իրար էին զանգում, ասում էին՝ մի 3 ամիս սպա­սեք, ոգեւորությունը անցնի, ռեյտինգները կզրոյանան, մի քիչ համբերեք: Հիմա  հարցումներ են անում, տեսնում են, որ իրենց կանխատեսումները ոչ միայն չեն իրականանում, այլեւ 4 ամսվա գործունեության արդյունքում այսօր ՀՀ կառավարության վարկանիշը բարձր է, քան մինչեւ հիմա եղած որեւէ ժամանակաշրջանում»:

Փաշինյանն անդրադարձավ իրենց հասցեին մինչեւ այժմ հնչող նաեւ այլ քննադատություններին. «Անընդհատ ժամանակ առ ժամանակ ասում են, որ անփորձ են, անփորձ կադրեր են, ժողովուրդ ջան, այն, ինչ մենք հիմա ՀՀ-ում անում ենք, աշխարհում չկա այնպիսի մարդ, որ դրա փորձն ունենա: Այս հեղափոխությունը որ անում ենք, ինձ ասում էին՛՝ախր հեղափոխությունը տենց չեն անում, եթե դու ուզում ես հեղափոխություն անես, լավ խորհրդատուներ կային էլի, որ թաքուն տեղերից իբր պադերժկա էին անում, թե դու պիտի գնաս սրա հետ, նրա հետ պայմանավորվես, ԱԱԾ-ի հետ պայմանավորվես, ոստիկանության հետ, ես ասում էի՝ էդ չեղավ հեղափոխություն, մի սուբյեկտ կա, որի հետ մենք պիտի պայմանավորվենք՝ դա ՀՀ քաղաքացին է, ինձ ասում էին՝ տենց բան չի լինի, տեսաք՝ ոնց եղավ»: 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ