19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այդ ժամանակ օրինա­չափորեն միանալու է Նիկոլ Փա­շինյանին փոխարինելու ժամացույցը․ Հրապարակ

Նիկոլ Փաշինյանի վճռականու­թյանը, հետեւողականությանը եւ խի­զախությանը դժվար է կասկածել, սա­կայն պետականություն կայացնելու, պատասխանատվությունն իրացնելու նրա եւ նրա թիմի անկարողությունը նվազեցնում է իշխանությունը վերց­նելու նրա իսկ հնարավորությունները: Փաշինյանն ընտրություններ չի կեղծե­լու, սակայն չկայացած պետությամբ հազիվ թե կարողանա հաղթել արդեն խորհրդարանի ապագա ընտրություն­ներում: Իսկ գործող Ազգային ժողովը հայոց պետականության իրական վտանգներից է։

Եվ ահա այդ ժամանակ օրինա­չափորեն միանալու է Նիկոլ Փա­շինյանին փոխարինելու ժամացույցը: Ծառուկյանն այժմ փորձում է իշխա­նությունը կիսել, վաղը կփորձի փո­խարինել նրան: Սակայն Ծառուկյանն իր հաշվարկներում սխալվել է։ Իշխա­նությունը փողոցում ընկած է, սակայն այն շատ ծանր է վերցնելու համար, անգամ լավ մարզավիճակում գտնվող Ծառուկյանի համար։ 

Ծանր է, քա­նի որ նրա մեջ դրված են անկախ պե­տության կայացման, արդարության եւ օրինականության հաստատման, ազատության եւ ժողովրդավարու­թյան ապահովման ծանր կշռաքարե­րը: Նման ծանրություն նա չի կարողանա բարձրացնել։ Այնպես, ինչպես այդ ծանրությունը դեռ չի կարողանում բարձրացնել Նիկոլ Փաշինյանը։ 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ