28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանը կկորցնի այս պաշտոնը․ 168 Ժամ

pashinyan-lukashenko-e1536434872553

«ՀՀ նոր իշխանությունների ներգրավվածությունը երկրի ներքին գործերում չափազանց մեծ է, Կառավարությունում նոր մարդիկ են հայտնվել, որոնք կառավարման փորձ չունեն: Ադրբեջանական կողմը հույսեր ունի, որ, եթե այսօր գնա լարման, գուցե նոր դեմքերը, այդ թվում՝ Պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը չտան անհրաժեշտ պատասխան, չիրականացնեն այն աշխատանքը, ինչը կանեին արհեստավարժ գործիչները:

Ադրբեջանը հասկանում է, որ Հայաստանում ներքին խմորումները դեռ կշարունակվեն շուրջ երկու տարի, այս ընթացքը ԼՂ հակամարտության համար չափազանց վտանգավոր է: Այս ընթացքում կարող է կրկնվել ապրիլը, քանի որ Ադրբեջանում կարծում են, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը բարենպաստ է պատերազմ սկսելու համար»,- թերթի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով հայ- ադրբեջանական սահմանում վերջին օրերին առկա լարված իրադրությանը:

Ըստ նրա, ՀԱՊԿ-ին այս հարցում օգտագործելը դժվար է, ԼՂ հակամարտության հետ կապված հարցերում Ղազախստանը կպաշտպանի Ադրբեջանին: «ՀԱՊԿ ներկայիս գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեպքը ՀԱՊԿ անդամ երկրների մոտ խիստ բացասական վերաբերմունք է առաջացրել ՀՀ նոր իշխանությունների նկատմամբ: Ուստի ՀԱՊԿ ներուժն այս հարցում օգտագործելու հավանականությունը շատ քիչ է, հայկական կողմն ավելորդ հույսեր չպետք է ունենա»,- ասել է Եվսեևը: Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Կառավարությունը հիմքեր ունի կարծելու, որ Հայաստանը կպահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: «Որքանո՞վ են հիմնավոր ՀՀ իշխանությունների այս ակնկալիքները» հարցին Եվսեեը պատասխանել Է. «Հիմնավոր չեն, չեմ կարծում, որ կպահպանի: Փաշինյանն այս թեմայի շուրջ զրուցել էր Լուկաշենկոյի, Նազարբաևի հետ, Փաշինյանը նրանց կողմից աջակցություն չունի: Խաչատուրովի դեպքը եղել է, իրատեսական է, որ առաջիկայում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովից հետո նախագահությունը կանցնի Բելառուսին, և Հայաստանը կկորցնի այդ պաշտոնը: Բայց Հայաստանը բարձրաստիճան պաշտոն ունի ԵԱՏՄ-ում և պետք է փորձի պահպանել ու օգտագործել այն՝ ի օգուտ Հայաստանի»:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում։ 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ