25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սոցցանցերը մարդուն մեկուսացնում են հասարակությունից

Տեխնոլոգիաների և ԶԼՄ-ների խթանման շահույթ չհետապնդող Common Sense Media կազմակերպությունը 13-17 տարեկան ավելի քան 1000 անչափահասների մասնակցությամբ հետազոտություն է իրականացրել, որի ընթացքում գիտնականները փորձել են հասկանալ, թե որքան են փոխվել ընկերական հարաբերությունները և սոցիալական միջավայրում ընդգրկվածության մակարդակը թվային տեխնոլոգիաների դարում՝ գրում է Daily Mail-ը:

Ստացված արդյունքները ցույց են տալիս, որ 2012 թվականին կատարված հետազոտությունից ի վեր համացանցային շփումը արտահամացանցայինից գերադասած երեխաների թիվը հասել է 35%-ի և շարունակում է աճել:

Նոր հետազոտությունների արդյունքում գիտնականները նաև պարզել են, որ երեխաների ավելի քան 59%-ը խոստովանում է, որ սոցիալական ցանցերը շեղող բնույթ ունեն և խանգարում են զբաղվել առօրյա գործերով:

Տեղեկացվում է, որ երեխաների ավելի քան 72%-ը խոստովանել է, որ համացանցի հաճախ օգտագործման գլխավոր պատճառը շփման վիրտուալ օղակն է, որը ժամանակի հետ ավելի հետաքրքիր է դառնում քան բնական շփումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ