23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Սանիթեք»-ի 5 նոր աղբատար մեքենաներ հատում են Վրաստան-Հայաստան սահմանը. Պապիկյան

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը քննարկումներ է ունեցել «Սանիթեք» ընկերության տնօրենի եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի հետ, ինչի արդյունքում «Սանիթեքն» արդեն 2 անգամ տուգանվել է՝ պայմանագրով ստանձնած պարտականությունները թերի կատարելու համար: Այս մասին այսօր հայտարարեց նախարար Պապիկյանը՝ նախարարության ծավալած գործունեության, ընթացիկ աշխատանքների եւ առաջիկա անելիքների վերաբերյալ ասուլիսի ժամանակ:

Նախարարը նաեւ ասաց, որ շուտով Հայաստան կբերվի հինգ նոր աղբահան մեքենա, որոնք աղբահանության հարցի լուծումն ավելի հեշտ կդարձնեն.

«Մեր անմիջական միջամտությամբ, հորդորով եւ պահանջով «Սանիթեքը» նախաձեռնել է նոր աղբահան մեքենա բերել Հայաստան: Այս պահին հինգ աղբահան մեքենա հատում է Վրաստան-Հայաստան սահմանը, վաղն արդեն կլինեն Երևանում»,- ասաց Պապիկյանը:

Վերջինս նշեց, որ իրենք ապահովագրական որոշակի քայլեր են ձեռնարկել եւ քննարկել են, որ Երեւանի տոնի եւ Ֆրանկոֆոնիայի միջոցառումերի ընթացքում, ըստ անհրաժեշտության, այլ համայնքներից տեխնիկա կբերվի. «Անկախ «Սանիթեքի» աշխատանքից՝ վստահ կարող ենք ասել, որ առաջիկա միջոցառումներին պատրաստ ենք հյուրերին ընդունել պատշաճ, ընդունել համահայկական մայրաքաղաքում, կլինի մաքուր մայրաքաղաք»,- ասաց նախարարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ