25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դա պարզապես երեսպաշտություն է. Քոչարյանի գրասենյակի արձագանքը

Երեկ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ անկախ նախկին նախագահների նկատմամբ հասարակության վերաբերմունքից, նրանք հրավիրվել են՝ մասնակցելու Հայաստանի անկախության տարեդարձի միջոցառումներին։ 

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնել է, որ  Քոչարյանը չի մասնակցի Անկախության տոնի միջոցառմանը՝ համարելով այդ հրավերը կեղծավորություն.« Փաշինյանը և իր վարչակազմը ՀՀ 2-րդ նախագահին քաղաքական հետապնդման ենթարկելու հեղինակներն են և, ինչպես պարզ դարձավ հայտնի հեռախոսազրույցից, անմիջականորեն ներգրավված են եղել Ռոբերտ Քոչարյանին ապօրինի կալանավորելու գորրծընթացում»,- ասել է Սողոմոնյանը՝ հավելելով, որ հիմա Անկախության տոնին ընդառաջ փորձում են պատրանք ստեղծել, թե ազգային համերաշխության ջատագով են, հրավերներ են բաժանում: Վիկտոր Սողոմոնյանի գնահատմամբ՝ դա պարզապես երեսպաշտություն է:

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ անկախ նախկին նախագահների նկատմամբ հասարակության վերաբերմունքից, նրանք հրավիրվել են՝ մասնակցելու Հայաստանի անկախության տարեդարձի միջոցառումներին։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ