28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Գուցե մտածում են՝ մարդկանց վրա բռնություն կիրառելու դեպքում այդ մարդիկ ցուցմունք կտան. Հ. Նահապետյան

1517567757-59

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության եւ ոստիկանության աշխատակիցների կողմից խուզարկություն Է իրականացվել «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում՝ ՀՔԾ եւ ԱԱԾ պետերի խոսակցության հայտնի գաղտնալսման առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում: Միաժամանակ խուզարկություն է իրականացվել նաեւ հիշյալ նախաձեռնության ղեկավարներից մեկի՝ Հայկ Այվազյանի բնակարանում:

Նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանը պատասխանելով Henaran.am-ի հարցին, ինչու են հենց իրենց թիրախավորել և իրենց գրասենյակում անցկացրել խուզարկություն,այն դեպքում, երբ վերջիններս կարծես որևէ քաղքական հայտարարությամբ հանդես չեն եկել, Նահապետյանը պատասխանեց, որ այս խուզարկությունը ամենայն հավանականությամբ կապված է իրենց հասարակական գործունեության և քաղաքական ընկալումների հետ: «Սա խայտառակ ձախողում է քննչական մարմինների կողմից: Ունենալով տեղեկատվությունը, ըստ որի՝ բարձր պաշտոնատար անձինք կարող են մարդկանց մի երկու օրով փակել և ուզածդ ցուցմունքը կորզել, և գիտեք՝ դա ով է ասել, միգուցե մտածում են, որ մարդկանց վրա հոգեբանական և ֆիզիկական բռնություն կիրառելու դեպքում այդ մարդիկ ցուցմունք կտան, մեր դեպքում չի լինելու, քանի որ մենք վճռական ենք, գիտենք՝ ինչ ենք անում, և դա ի բարօրություն մեր ժողովրդի ենք անում»,- ասաց նա:

Հայկ Նահապետյանը շեշտեց՝ ՀՀ-ում  շատ ոլորտներ գտնվում են արտաքին կառավարման տակ: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ