20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պուտինի զանգը լուրջ աջակցություն է. Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ծննդյան օրվա առթիվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը լուրջ աջակցություն է համարում:
 
«Այս զանգը լուրջ աջակցություն է, բայց ես երբեք չեմ հանրայնացրել նման հարաբերությունների առկայությունը», – ասել է Քոչարյանը՝ «Коммерсант»-ին տված հարցազրույցում:
 
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Ռ.Քոչարյանը դարձել է 64 տարեկան: Հայաստանի նախկին նախագահին շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
 
«Հեռախոսազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ», – նշվել է Կրեմլի կայքում տեղադրված հայտարարության մեջ:
 
Ռ.Քոչարյանը մեղադրվում է Հայաստանում 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու համար:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ