25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով հնարավոր է միջազգային փորձագետներ հրավիրվեն /տեսանյութ/

ԱԺ քննիչն հանձնաժողովի անդրանիկ նիստն աշխատակարգային էր: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը հանձնաժողովի անդամներին առաջարկեց մեկշաբաթյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել  հանձնաժողովի աշխատակարգի մեխանիզմների, նախագահի տեղակալի թեկնածուի շուրջ: Կոստանյանը նաեւ առաջարկեց ներկայացնել, թե որ մարմիններից ինչ փաստաթղթեր կարող են պահանջվել եւ արդյոք անհրաժեշտություն կա ներգրավելու միջազգային փորձագետների:

« Քանի որ սա քննիչ հանձնաժողովի եւ պառլամենտական վերահսկողության նման դրսեւորման առաջին դեպքն է, առաջարկում եմ, որ յուրաքանչյուրը իր մանդատի շրջանակում պահանջի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ յուրաքանչյուրը առաջարկի, թե որ պետական մարմիններից ինչ փաստաթղթեր, միջազգային որ կազմակերպությունից ինչ մասնագետ հրավիրենք, հրավիրենք, թե ոչ եւ որ պաշտոնատար անձնանց հրավիրենք ներկայացնելու իրենց դիրքորոշումը »,-ասաց Գեւորգ Կոստանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ