19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ է փորձում ապացուցել ամբիցիոզ Փաշինյանը. սոցիոլոգ

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով, եթե նախկինում ավագանու ընտրությունների ամբողջ քարոզարշավը հիմնվում էր իշխանական ուժերի քննադատության վրա, ապա այժմ մենք չունենք իշխանական թեկնածու այն առումով, որ ընդդիմությունը դարձել է իշխանություն:

«Քաղքապետի տասներկու թենածուների մեջ քննադատական ոճ չկա, բոլորը խոսում են միայն իրենց անելիքների մասին»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգը:

Ադիբեկյանը նշեց, որ ՀՀԿ-ի ընտրաշերտը չգիտի՝ ինչպես վարվի, գնա ընտրություններին թե ոչ, և գնալուց հետո ում տա իր ձայնը. «Եթե ընտրությունները քաղաքականացված չլինեին իրավիճակն ավելի պարզ կլիներ, բայց դրանք քաղաքականցված են և ամբիցիոզ Փաշինյանը փորձում է հաստատել, որ այն ալիքը որով նա եկել է իշխանության դեռ գոյություն ունի և դա կբերի իր թեկնածուի՝ Հայկ Մարությանի հաղթանակին»:

Ադիբեկյանը փաստեց՝ ընտրողները բավականին ծանր իրավիճակում են հայտնվել, քանի որ առաջ պարզ էին խաղի կանոնները, իսկ հիմա ամեն մեկը պետք  է իր ուրույն գիծն ընտրի:

Գնահատելով ընտրություններին մասնակցող ուժերի շանսերը Ադբեկյանը ասաց, որ ամենամեծ շանսերն ունեն՝ «Իմ քայլը» և «Լույս» դաշինքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ