24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱԺ -ում մեկնարկել է Քննիչ հանձնաժողովի առաջին նիստը

ԱԺ -ում մեկնարկել է Քննիչ հանձնաժողովի առաջին նիստը, որին բոլոր խմբակցությունները մասնակցում են եւ ներկայացրել են իրենց թեկնածուներին: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը տեղեկացրեց, որ միայն Արփինե Հովհաննիսյանը եւ Ելք-ից Ալեն Սիմոնյանը երկրում չեն:

«Առիթը բոլորիդ հայտնի է, հիմքերը լիագումար նիստին ներկայացրինք, բավականին մտահոգիչ փաստերի կապակցությամբ ենք ձեւավորել հանձնաժողովը, որովհետեւ այդ փաստերը վտանգում են երկրում հեռախոսային խոսակցությունների եւ գաղտնիության երաշխավորված իրավունքի եւ արդար դատաքննության իրականացման սկզբունքը»,-ասաց Գեւորգ Կոստանյանը:

Հիշեցնենք, ԱԺ քննիչ հանձնաժողովը ձեւավորվել է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով:

«Եթե ՀՀ-ում գաղտնալսում են ԱԱԾ տնօրենին եւ ՀՔԾ պետին, նշանակում  է, որ որեւէ անձ երաշխավորված չէ  իր մասնավոր անձի իրավունքների պաշտպանության առումով»,-ընդգծեց Գեւորգ Կոստանյանը՝ հավելելով, որ այդ իրավունքը երաշխավորված է ՀՀ օրենսդրությամբ եւ միջազգային իրավունքով: 

Գեւորգ Կոստանյանն ընդգծեց, որ կարեւոր նշանակություն ունի արդար դատաքննության իրավունքի միջամտության բացառումը ցանկացած քրեական գործով. «Մենք պետք է կարողանանք արդար դատաքննության իրավունքը երաշխավորել, բացառել անօրինական միջամտության ցանկացած դեպք, որովհետեւ դա կարող է հետեւանք առաջացնել, որ ցանկացած քրեական գործ՝ անգամ ապացույցներով փաստարկված լինելով հանդերձ, եթե խախտվի արդար դատաքննության սկզբունքը, նշանակում է ամբողջ գործընթացն օբյեկտիվ չի իրականացվել»:

Կոստանյանը նաեւ ասաց, որ արդար դատաքննության իրավունքի խախտումը մեխանիկորեն հանգեցնելու է գործով անցնող մեղադրյալների արդարացմանը, որովհետեւ ամբողջ գործընթացը համարվելու է արդարության կանոնի խախտմամբ իրականացված. «Եթե այդ հետեւանքը վրա չհասնի ներպետական ատյանում, ապա միջազգային մակարդակում դրա առաջ կանգնելու ենք»:

Կոստանյանը կարեւորեց նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության սահմանադրական պարտականության ապահովումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ