20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բան փոխվե՞ց. Հրապարակ

Մեր հասարակությունն այնքան է մեկուսացված մեծ աշխարհից, որ մենք շարունակ «հեծանիվ ենք հո­րինում» կամ զարմանում ամենատարրական իրողությունների վրա: Երկու բարձրաստիճան իրավապահներին գաղտնսղսելու փաստից խիստ զարմացած մեր հանրությունը մո­ռանում է, որ աշխարհի ամենահզոր երկրներում անգամ բարձրաստիճան պաշտոնյաների եւ պետությունների ղեկավարների գաղտնի խոսակցու­թյունն ու նամակագրությունն են պարբերաբար բացահայտվում: Ո’չ Արթուր Վանեցյանն է ավելի հզոր, քան Անգելա Մերկելը, ոչ Սասուն Խա­չատրյանն է ավելի անձեռնմխելի, քան Բարաք Օբաման:

Միայն «Վիկիլիքսի» հայտնի սկանդալը բավական է հաս­կանալու համար, որ Պենտագոնի ու Պետդեպի արխիվներն անգամ կարող են գաղտնազերծվել, իսկ արդյունքում՝ աշխարհաքաղաքական իրողություն­ներ փոխվել, ուր մնաց փոքրիկ Հա­յաստանում ինչ-որ բան ծածուկ լինի՝ մնալով փոքրաթիվ անձանց սեփակա­նությունը: Պարզապես հանրության միջոցներից սնվող, նրա կողմից ընտր­ված անձինք պետք է ապրեն այնպես, որ ցանկացած գաղտնազերծում չհիասթափեցնի հանրությանը, եւ իրենք ամաչելու բան չունենան:

Դժվա՞ր է, գրեթե անհնարի՞ն: Բայց չէ՞ որ մեր երկրում «իրավիճակ է փոխվել», եւ ենթադրվում է, որ հանրությանը խա­բելը, նրա միջոցները վատնելը, նրան շահագործելն ու անօրինականություն­ներ անելը մենք թողել ենք անցյալում, ինչպես անցյալում են մնացել այդ մե­թոդներով գործող իշխանավորներն ու պաշտոնյաները: Համենայնդեպս՝ ուզում ենք, որ այդպես լինի: Առհա­սարակ՝ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին հետեւելն անչափ ուսանելի բան է: Նրանք, ովք­եր հետեւում են դրանց, ավելի խաղաղ են վերաբերվում մեր խորհրդարանում ծագող լեզվակռիվներին, ընտրու­թյունների քարոզարշավի ժամանակ ոմանց հիստերիկ ելույթ­ներին, մրցակիցների դեմ կոմպրոմատների պատերազմին:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ