25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Այս խուզարկությունը խոսում է իրավապահ համակարգի ղեկավարների ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին. Հ. Նահապետյան

ՀՔԾ-ի և Ոստիկանության աշխատակիցների կողմից «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության  գրասենյակում տեղի է ունեցել խուզարկություն: Նախաձեռնության անդամները այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասացին, որ խուզարկողները փնտրել են զենք, թմրանյութ և գաղտնալսող սարքեր: 

«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանի խոսքով՝ դատարանի խուզարկության որոշման մեջ գրված  էր,  որ իրենց գրասենյակը գործում է խիստ քողարկված վիճակում: 

Նահապետյանը հերքում է այդ տեղեկությունը և փաստում՝ գրասենյակը կա վաղուց և որևիցե գաղտնիություն չկա դրա հետ կապված.«Ինչ վերաբերում է իմ և Հայկ Այվազյանի կողմից այդ ձայնագրությունը ներկայացնելուն պետք է ասեմ, որ նման բան չկա»:

Նահապետյանը հայտնեց, որ իրենց մոտից առգրավվել են համակարգիչներ, հիշողության կրիչներ,  հեռախոսներ: Ընդ որում, առգրավվել է նաև Նահապետյանի անձնական օգտագործման համակարգիչը: Նահապետյանը զարմացած է՝ միթե համակարգիչը գաղտնալսող սարք է: 

Վերջինս փաստեց նաև՝ խուզարկություն եղել է նախաձեռնության մյուս անդամ Հայկ Այվազյանի տանը, որտեղ փնտրել են  թմրանյութեր և զենք. «Կարծում եմ՝ այս գործի շրջանակներում կապ չունեն զենքը և թմրանյութը»,-շեշտեց Նահապետյանը:

Հայկ Այվազյանը խուզարկության պահին տանը չի եղել. վերջինիս խոսքով՝ խուզարկության հրամանը կարդացել է մայրը, սակայն վատ տեսողության պատճառով չի կարողացել մինչև վերջ կարդալ և բանավոր խոսքից հասկացել է, որ խուզարկողները փնտրում են թմրանյութ և զենքեր. «Ես երբեք կապ չեմ ունեցել թմրանյութերի հետ և շատ տարօրինակ է, որ նման խուզարկության համար են եկել»,-շեշտեց նա:

Խուզարկությունից հետո նախաձեռնության աշխատանքները կազմալուծվել են տեխնիկայի առգրավվման պատճառով, բայց մի բան հստակ է, իրենք ավելի ակտիվ գործունեություն են սկսելու ծավալել: «Այս խուզարկությունը խոսում է իրավապահ համակարգի ղեկավարների ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին»,-ավելացրեց Նահապետյանը: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ