20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

8-ամյա տղան վերցրել է հոր թմրանյութերը և ընկերներին հյուրասիրել

Ինդոնեզիայում չորս համադասարանցիներ էքստազի տեսակի թմրանյութ են ընդունել՝ այն կոնֆետ համարելով: Այս մասին հաղորդում է Coconuts Jakarta-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Ինդոնեզիայի Ռիաու նահանգում: Երկամյա տղան թմրանյութերը հոր ավտոմեքենայում է գտել: Հետո նա դրանք տվել է ավագ՝ ութամյա եղբորը: Վերջինը կարծել է, թե անհայտ կանաչ հաբերը քաղցրավենիքներ են և ընկերներին է հյուրասիրել:

7-9-ամյա երեխաներից չորս մեկը դառը համ զգալով թքել է հաբը, իսկ մյուս երեքին գլխացավով հիվանդանոց են տեղափոխել: Այժմ նրանց վիճակը կայուն է:

Տղաների 45-ամյա հայրը ձերբակալվել է և մեղավոր ճանաչվել ապօրինի նյութեր պահելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ