20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ-ին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Կոթի գյուղի գնդակոծման մասին

Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ-ին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Կոթի գյուղի գնդակոծման մասին: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուք սոցցանցով:

«Երեկ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի նիստում տեղեկացրել եմ Ադրբեջանի կողմից Կոթի գյուղի վրա կրակ բացելու, դրա հետեւանքով ՀՀ քաղաքացի Սուրեն Սեփխանյանի վիրավորվելու, ինչպես նաև Ադրբերջանի կողմից քաղաքացիական այլ բնակավայրերի գնդակոծման վերաբերյալ։

Օգտվելով Հայաստանի վերջին ներքաղաքական իրադարձություններից՝ ադրբեջանական իշխանությունները փորձում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր անհաջողությունները բարդել հայկական կողմի վրա։ Բազմիցս ասել եմ եւ չեմ խորշի եւս մեկ անգամ կրկնել՝ արցախյան հարցում մենք ավելի քան միասնական ենք։ Ինչ վերաբերում է հանձնաժողովի օրակարգային հարցերին, ապա օրակարգին համապատասխան հանձնաժողովի խնդրանքով ներկայացրել եմ Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումները։

Հաշվի առնելով հանձնաժողովի գործունեության գաղտնապահական կարգը՝ կայացված որոշումների, հանձնաժողովի դիրքորոշման մասին կտեղեկացնեմ, երբ դրանք կգաղտնազերծվեն»,-գրել է նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ