29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ողջ միջազգային հանրությունը խորապես մտահոգված է Ադրբեջանի գործողություններով. Չեխիայի ԱԳ նախարար

image_3843

Սեպտեմբերի 6-ին Չեխիայի Պառլամենտի ներկայացուցիչների պալատի 45-րդ նիստում Սաֆարով Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռոբերտ Բոհնիշը հարց է ուղել Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգին, որում անդրադարձել է Ռամիլ Սաֆարովի փոխանցման և ներման դեպքին և նշել, որ “Հունգարիայի աննախադեպ խայտառակ որոշմամբ և հատկապես` ադրբեջանական կողմի անբարիշտ գործողությունների արդյունքում” կասկածի տակ է դրվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, եւ այս կապակցությամբ հարցրել, թե որն է Չեխիայի կոնկրետ դիրքորոշումը:

Առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգը, պատասխանելով պատգամավորի հարցին, իր միանշանակ աջակցությունն է հայտնել Հայաստանին, ասելով “Չեխիայի Հանրապետությունն տվյալ հարցում Հայաստանի կողմն է: Մեր դիրքորոշման եւ զորակցության մասին արդեն տեղեկացրել ենք Հայաստանի դեսպանին”:

Շվարցենբերգը, գնահատական տալով Սաֆարովի արարքին, ընդգծել է. “Սաֆարովը դատապարտված մարդասպան է, սպանությունը մնում է սպանություն, եւ այն, ինչ տեղի ունեցավ, ծաղրանք է զոհվածի հարազատների, արդարության եւ իրավունքի գերակայության սկզբունքների հանդեպ”: Անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարության գործողություններին, առաջին փոխվարչապետը նշել է. “Մենք
խորապես մտահոգված ենք Ադրբեջանի կառավարության քայլերով, որի մասին տեղեկացրել ենք նաև իրենց` Պրահայի դեսպանության միջոցով: Չեմ կարծում, որ սա միայն Հունգարիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունների հարցն է: Ողջ միջազգային հանրությունը խորապես մտահոգված է հատկապես Ադրբեջանի գործողություններով: Ադրբեջանի հեղինակությունը եւ իմիջը խիստ
վնասված են”: Շվարցենբերգը նաև հավելել է, որ Ադրբեջանի գործողությունները  “վնասում են ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ վստահությունն ամրապնդելու միջազգային հանրության ջանքերին, թուլացնում խաղաղ բանակցությունների գործընթացը եւ, ի վերջո`  վնասում Ադրբեջանին”:

Չեխ պաշտոնյան շեշտել է իրավիճակի հետագա սրացումը կանխելու կարևորությունը եւ դրական գնահատել Հայաստանի կառուցողական դիրքորոշումը` բանակցությունները շարունակելու առումով, ինչպես նաև ասել, որ հարցին անդրադառնալու են ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները` Նիկոսիայում կայանալիք ոչ-պաշտոնական հանդիպման շրջանակներում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ