24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իսկ դու… դեռ ասում ես, թե ազնվաբարո քրիստոնյա՞ ես

Ո՜վ ես դու՝ համոզումով ու նվիրումով ապրող քրիստոնյա,- ասում ես, թե այդպիսին ես-, տեսնում եմ, թե ինչպես ես սրբապատկերներ համբուրում, աղոթք ծամծմում, նախատում բոլոր նրանց, ովքեր խոսում կամ գործում են Եկեղեցու դեմ,… և մինչև իսկ Սուրբ Խորհուրդներին ես մերձենում:

Բայց չեմ տեսնում, որ մի զոհողություն անես, կամ որոշ…աշխարհիկ խոսակցություններից խուսափես (արդարացիորեն կարող էի դրանք ուրիշ անունով որակել), կամ էլ վեհանձն լինես ստորադասների հանդեպ…, կամ Քրիստոսի Եկեղեցու հանդեպ: Չեմ տեսնում, որ հանդուրժես ու կրես եղբորդ տկարությունը, կամ հպարտությունդ խոնարհեցնես հասարակաց բարիքին ի շահ, կամ եսապաշտությանդ պինդ կեղևից ձերբազատվես, կամ…դեռ շա՜տ ու շա՜տ բաներ:

Տեսնում եմ… : – Չեմ տեսնում… : – Իսկ դու… դեռ ասում ես, թե ազնվաբարո քրիստոնյա՞ ես: – Քրիստոսի մասին այդ ի՜նչ խեղճ գաղափար ես կազմել:

Խոսեմարիա Էսքրիվա

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ