19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ձեզ պակասում է պայքարելը, որպեսզի գեյերն ու լեզբիները անփորձանք իրենց ֆոռումը անցկացնեն

Արդեն քանի օրեր են, որ նայում եմ և մի տեսակ զարմանում այն մարդկանց վրա, ովքեր փրփուրը բերանին գոռում -գոչում են, թե ինչ լավա մեռելոցները հանեցին, կրոնի պատմությունն էլ թող հանեն  ( ի դեպ կրոնի պատմություն չէ այլ հայ եկեղեցու պատմություն)։ Եկեղեցին պիտի զատված լինի պետությունից։ Ժողովուրդ, ինչքան էլ այդ ամենով տենչաք և տառապեք, մի բան հասկացեք, որ դու’ք եք եկեցեցին, որ դուք ինքներդ ձեզ ձեզանից չեք զատի։ Էդ որ երեխա եք մկրտելու կամ պսակելու կամ, հեռու տնից տեղից, հանգուցյալ եք ունենալու չե՞ք վազելու նույն զատված եկեզեցին կամ նույն “մաֆիոզ”(բառը չեմ սիրում բայց շատ են գործածում դրա համար մեջբերեցի՝ կներեք) քահանայի մոտ՝ ձեր արարողությունը անցկացնելու։ Բա էլ ինչ պոպուլիստական բաներով եք զբաղված։ Հա, լրիվ պոպուլիստ լինելու համար ձեզ պակասում է պայքարելը, որպեսզի գեյերն ու լեզբիները անփորձանք իրենց ֆոռումը անցկացնեն նոյեմբերին մեր քաղաքում։ Չմոռանաք ձեր երեխաներին էլ տանեք։ Կներեք նման կերպ արտահայտվել երբեք չեմ սիրել, բայց դե մարդ եմ վերջի վերջո, էդ անտեր համբերությունը հատում է։
Հ.Գ. Խոսքս վերաբերում է ազգիս չքնաղ պոպուլիստներին։

Տեր Շմավոն Ղեւանդյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ