29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ԲՀԿ-ն տվյալներ է հրապարակում՝ Զորի Բալայանի զարմիկը՝ Հակոբը, նախագահականում աշխատած Իզաբելլա Աբգարյանը «Իմ քայլը» դաշինքի ցուցակում են

1477647646-6938

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը անդրադարձավ ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի քննադատությանը, թե Սերժ Սարգսյանի եւ Միքայել Մինասյանի բարեկամները տեղ են գտել «Իմ քայլը» դաշինքի ցուցակում: Նա վստահեցրեց՝ «Մեր ցուցակում կա Միքայել Հասրաթյան անունով թեկնածու, որը ոչ մի կապ չունի Միքայել Մինասյանի բարեկամների հետ, ընդամենը անուն- ազգանվան համընկնում է», նա նշեց, որ պատկերացում չունեն, թե ում մասին է խոսում Զոհրաբյանը՝ ասելով, թե Զորի Բալայանի բարեկամն է ու էլի «Իմ քայլը» դաշինքի ցուցակում է: Լենա Նազարյանը միայն հաստատեց այն, որ Միքայել Մինասյանի սանիկ Վիկտոր Մնացականյանն է իրենց ցուցակում:

Այս առնչությամբ այսօր «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը լրագրողների հարցին՝ Նաիրա Զոհրաբյանը որտեղի՞ց է վերցրել այդ տվյալները՝ պատասխանեց. «Երեկ տիկին Զոհրաբյանի կողմից հայտարարություն տարածելուց հետո բավականին մեծ աղմուկ բարձրացավ մամուլում եւ սոցցանցերում: Պարզաբանենք՝ Վիկտոր Մնացականյան՝ 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում եւ հանդիսանում է Միքայել Մինասյանի սանիկը: Իզաբելլա Աբգարյան՝ նախկինում նախագահականում է աշխատել՝ լրատվական բաժնում, նաեւ բլոգեր որպես գիտեք եւ ամենատարաբնույթ նրա հրապարակային գործունեության եւ քաղաքական հայացքների հետ կապված: Հակոբ Բալայան՝ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Զորի Բալայանի զարմիկը: Ամբողջական ցանկը, չակերտները դեռեւս չենք բացում, այսքանով եզրափակենք»: 

Հասրաթյանի հետ կապված Էնֆիաջյանն ասաց, որ նրա անունը չեն տալիս:

Հարցին՝ Միքայել Մինասյանի կամ Զորի Բալայանի զարմիկը, սանիկը ցուցակում են, ասենք, բայց օրեր առաջ դո՞ւք չէք, որ Սերժ Սարգսյանի վարչապետությանը կողմ էիք քվեարկում՝ Վահե Էնֆիաջյանը պատասխանեց, որ կոնկրետ ինքը կողմ չի քվեարկել, իրենց խմբակցության պատգամավորներն էլ քվեարկել են ազատ, բայց մեծ մասը չի քվեարկել կամ դեմ է քվեարկել: 

Դիտարկմանը, որ ձեր քաղաքապետի թեկնածուն 2008-ի Մարտի 1-ին արտակարգ դրություն մտցնելու որոշմանը ԱԺ-ում կողմ է քվեարկել եւ դա ձեզ այսօր հիշեցնում են՝ Վահե Էնֆիաջյանը պատասխանեց, որ Նաիրա Զոհրաբյանը պարզաբանել է դրա հետ կապված. «Նա լավագույնս պարզաբանել է, որ 2008-ի հայտնի դեպքերի ժամանակահատվածում երկրում իրավիճակն այնպիսին էր, որ եթե արտակարգ դրություն չմտցնեին, զոհերի թիվը, քանակը, քաոսային վիճակն ավելի շատ էր լինելու եւ այդ մթնոլորտը անհասկանալի ժամանակով ձգձգվելու էր: Կանխարգելելու նպատակով է նա կողմ քվեարկել»:

Հարցին՝ դուք ինչպե՞ս եք պատկերացնում այս իրավիճակում համագործակցությունը կառավարության հետ՝ Վահե Էնֆիաջյանը պատասխանեց, որ նորմալ գործակցում են, ծրագրեր ունեն կառավարության հետ. «Փոփոխությունները մենք պետք է կարողանանք իրականացնել միասին»: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ