20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կոռուպցիան, տնտեսական զարգացումն ու աղքատությունը

Ռուսաստանցի հայ գործարարաների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինանը ասաց, թե՝ ասում են Հայաստանը Վրաստանի հետ մրցունակության խնդիր ունի, դրա պատճառներից մեկն էն է, որ Վրաստանում կոռուպցիայի մակարադակը էնպիսին չի եղել ինչպես Հայաստանում։

Կառավարության կոռուպցիայի դեմ պայքարը հաճելիորեն ուրախացնում է հանրությանը, բայց դա չի կարող որևէ երկրի զարգացման տնտեսական ծրագիր դառնալ։ Աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություն ունեցող երկրների առաջատար դիրքերում են այնպիսիք, որոնք շատ կոռումպացված են, օրինակ՝ Հնդկաստանը կամ Բրազիլիան։ Իսկ, երևի, ամնացածր կոռումպացված երկիրը Հյուսիսային Կորեան է։ Թե ինչքանով է Վրաստանը չկոռումպացված, դժվար է ասել, բայց Հայաստանը իր անկախության պատմության 27 տարիների ընթաքում մշտապես կոռուպցիայի մեջ է եղել, սակայն զարգացման տարբեր տեմպեր է ունեցել, և մի պահ շատ ավելի արագ էր զարգանում քան Վրաստանը։

Երկրի տնտեսական զարգացման համար այլ գործոններ էլ են անհրաժեշտ։ Եվ նաև, երկիրը կարող է զարգանալ, բայց աղքատության մակարդակը էապես չփոխվել, ինչպես օրինակ, Հնդկաստանում է։ Ուրեմն, աղքատության նվազման համար էլ այլ գործոններ են անհրաժեշտ, որոնցից մեկն ամբողջ աշխարհում պրոգրեսիվ հարկման մեխանզիմն է, որ ինչքան եկամուտները աճում են այնքան հարկերն են բարձրանում։ Ինչքան հասարակությունը «սիրո և համերաշխության» մթնոլորտում է, այնքան այս մեխանիզմը կենսունակ է, այսինքն երբ հարուստը համաձայնվում է, որ իր եկամտի 70 տոկոսը հարկվի, սեր ու համերաշխություն է հայտնում աղքատ հայրենակցին, քանի որ հարկը գնում է նրա կարիքների համար։

Սակայն նոր կառավարությունը առաջարկելով եկամտահարկի համահարթեցման նախագիծ, որի դեպքում աղքատն ու հարուստը նույն տոկոսի եկամտահարկ են մուծելու, դրանով աղքատությունը չի նվազեցնի, գուցե խորացնի, որի հետ խորանում են նաև ատելությունն ու պառակտումը։

Վահան Իշխանյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ