25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայկ Մարությանը պատասխանեց Նաիրա Զոհրաբյանին

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը գոհ է քարոզարշավի ընթացքից։ Նա այսօր Ավան վարչական շրջանում լրագրողների հետ զրույցում ասաց, թե նկատում է, որ քաղաքացիներն իսկապես հետաքրքրված են ընտրություններով։ 

«Մեծ հույսեր կան, մարդիկ սպասում են, որ լինելու են փոփոխություններ, և սա ավելի է պարտավորեցնում։ Եթե մարդիկ իրենց քվեն տան մեր ուժին, ապա սա ավելի է պարտավորեցնում, որ ամեն օր, ամեն ժամ աշխատենք ու լուծենք այն բոլոր խնդիրները, որոնք մեր քաղաքը կդարձնեն մեր երազանքների քաղաքը»,- ասաց նա։ 

Մարությանը, անդրադառնալով ԲՀԿ-ի՝ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զորհրաբյանի երեկվա հայտարարություններին և բանավեճի հրավիրման տոնին, նշեց, թե յուրաքանչյուր քաղաքական ուժ ելույթ է ունենում և քարոզարշավին հանդես է գալիս իր ոճով։ 

«Ինչ վերաբերում է բանավեճին, ասեմ, որ ես առաջին օրվանից հայտարարում եմ, որ պատրաստ եմ բանավիճել, սակայն չեմ տալու նախապատվություն ինչ-որ մի ուժի։ 12 մրցակից ենք, ուստի ես ունեմ 11 օպոնենտ, մեծ հաճույքով կգնամ բանավեճի, բայց բոլոր 11 օպեոնենտների հետ։ Կոչ եմ անում բոլորին, որ մենք 12 թեկնածուներով հավաքվենք, զրուցենք, բանավիճենք, որովհետև ինձ համար բոլորը հավասար են»,- ընդգծեց Հայկ Մարությանը՝ շեշտելով, որ քարոզարշավի մասնակից ուժերից որևէ մեկի հետ առանձին չի բանավեճի։ 

Վերջինս նաև ապատեղեկատվություն որակեց այն հայտարարությունները, թե իրենց ցուցակում ընդգրկված են մարդիկ, որոնք կապ ունեն ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների հետ։ Միևնույն ժամանակ հավելեց, որ իրենք իրենց թիմ արյունակցական կապերի համար չեն ընդունում։  Քաղաքապետի թեկնածուն նաև հերքեց այն լուրերը, թե ինքը խուսափում է ԶԼՄ-ների հետ շփումներից։ Նա նկատեց, որ Երևանի ավագանու ընտրություններն արտահերթ են, ինչի հետևանքով քարոզարշավի ժամանակահատվածը շատ կարճ է, և նա զբաղված է քարոզարշավով, քանի որ իր համար ամենակարևորը բնակիչների խնդիրներին ծանոթանալն է։ 

Ինչ վերաբերում է ԲՀԿ ցուցակի 2-րդ համարն զբաղեցնող Պետրոս Ղազարյանի  հայտարարությանը, թե եթե Հայկ Մարությանը բացատրի ինչպես է երկու անգամ մեծ վերելակը մտցնելու երկու անգամ փոքր շախտայի մեջ, ինքը ընտրարշավից դուրս կգա, Մարությանն ասաց․ «Մասնագետները, ինչը պետք է, ոնց պետք է, կանեն։ Մեր ծրագրում ներառված են են բոլոր այն դրույթները, որը մենք կատարելու ենք, սա բազմիցս ասել եմ։ Մենք կարող էինք ծրագրում ֆանտաստիկ դրույթներ դնել, բայց մենք դա չենք արել՝ դնելով իրատեսական ծրագրեր։ Այո՛, բոլոր այն հարցերը, որոնք բարձրացնում են, պետք է քայլ առ քայլ լուծենք»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ